Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Արտարգանդային հղիության արտասովոր դեպք
Բանալի բառեր. հետերոտոպիկ հղիություն, հին չզարգացող հղիություն, սուր որովայն
Արտարգանդային հղիությունը հանդիպում է բոլոր հղիությունների 1,4% դեպքերում [1,2] և հանդիսանում է հղիության I-ին եռամսյակում կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը: Արտարգանդային հղիությունների 95-98,5% դեպքերում ձվա-բջիջը պատվաստվում է արգանդափողում, հազվադեպ` արգանդի վզիկում (0,1%), ձվարանում (0,1-0,7%), որովայնի խոռոչում (0,003%), արգանդի ռուդիմենտար եղջյուրում (0,002%) [3,4]: Կազուիստիկ են համարվում տարաբնույթ տեղակայումով բազմապտուղ հղիության դեպքերը` արգանդային և փողային հղիության զուգակցումը, երկկողմանի փողային հղիությունը և պտղաձվի էկտոպիկ տեղակայման այլ զուգակցումներ [5-8]: Ինքնաբեր հետերոտոպիկ հղիության հաճա-խականությունը, որը զարգացել է առանց վերարտադրողական օժանդակ տեխնոլո-գիաների կիրառման, հղիների ընդհանուր պոպուլյացիայում տատանվում է 1:4000-ից 1:10000 [8,9]:
Հաշվի առնելով տվյալ ախտաբանության հազվադեպությունը, կարևոր ենք համարում ներկայացնել մեր սեփական դիտարկումը:
Դիտարկվել է մեկ դեպք, երբ կինը հասուն հղիությամբ ընդունվել է ծննդատուն անգամ կասկած չունենալով, որ նախկինում ունեցել է փողային հղիություն, որը ավարտվել է չզարգացող հղիությամբ (missed tubal abortion): Ստորև բերում ենք այդ դեպքի համառոտ նկարագրությունը:
Ծննդկան Մ.Լ. 1979թ. ծ. (քարտի № 675/419) 04.07.2004-ին ընդունվել է Սուրբ Աստվածամայր բ/կ-ի ծննդատուն մեկ կենդանի հասուն պտղով, կանոնավոր ծննդաբերական գործունեությամբ, պահպանված պտղաջրերով: Անամնեզում խրոնիկական սոմատիկ հիվանդություններ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ չի նշում, վիրահատություններ չի տարել: Մենարխեն 14 տարեկանից, ցիկլի տևողությունը 28օր/3-4, անցավ, չափավոր: Սեռական կյանքով ապրում է 20 տարեկանից: Իր խոսքերով նախկինում հղիություններ չի ունեցել, ներկա հղիությունը առաջինն է: Ուշադրության է արժանի այն փաստը, որ 2001թ. աջ ենթազստային շրջանում բութ բնույթի ցավերի պատճառով դիմել է բժշկի, կատարվել է ՈՒՁ քննություն, ախտորոշվել է աջ ձվարանի կիստա: Կապված ցավերի թույլ ինտենսիվության և ընդմիջվող բնույթի հետ, մինչև ներկա հղիությունը բժշկի չի դիմել և բուժում չի ստացել: Ներկա հղիությունը ընթացել է հարթ: Հղիության ընթացքում կատարվել է ՈՒՁ քննություն, որի ժամանակ կրկին ախտորոշվել է աջ ձվարանի կիստա: 05.07.2004թ. նորմալ բիոմեխանիզմով ծննդալուծվեց մեկ հասուն, իգական սեռի նորածնով: Ծննդաբերության ընթացքը առանց առանձնահատկությունների:
Հետծննդյան 2-րդ օրվանից ծննդաբերը սկսեց գանգատվել դեպի ուղիղ աղիք, ազդր ճառագայթվող աջ զստափոսի ցավերից, որոնք ուժեղանում էին մարմնի դիրքի փոփոխման ժամանակ: Հետծննդյան 3-րդ օրը` նշված ցավերի ուժեղացման ֆոնի վրա, նկատվում է ծննդաբերի ընդհանուր վիճակի վատացում: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները գունատ, լեզուն մաքուր, չոր: Սրտխառնոց և փսխում չի նշում: ԶՃ 110/70 մմ.սնդ.սյուն, անոթազարկը ռիթմիկ, բավա-րար լեցումով, 98 զարկ րոպեում, ջերմու-թյունը` 36,90: Լեյկոցիտները արյան մեջ` 10,3ճ106/լ, ԷՆԱ-ն` 42մմ/ժ: Որովայնը շոշափման ժամանակ փափուկ, ցավոտ աջ ենթազստային շրջանում, որտեղ շոշափվում է խմորանման կոնսիստենցիայի խիստ ցավոտ, անորոշ ուրվագծերով գոյացություն: Որովայնամզի գրգռման ախտանիշները բացասական են: Արգանդը ամուր կոնսիստենցիայի, կրճատված:
Հետծննդյան 4-րդ օրը ընդհանուր վիրաբույժի հետ համատեղ` հաշվի առնելով դինամիկ հսկողության ընթացքում հիվանդի ընդհանուր վիճակի և կլինիկալաբորատոր հետազոտությունների տվյալների վատթարացումը, որովայնի առաջային պատի մկանների լարվածության և որովայնամզի գրգըռման ախտանիշների ի հայտ գալը, ախտորոշվում է սուր որովայն և կյանքի ցուցումներով կատարվում է որովայնահատում: Որովայնահատման ժամանակ որովայնի խոռոչում բացահայտվում է ≈100մլ շճաարյունային հեղուկ: Կույր աղու շրջանը և որդանման ելունը առանց առանձնահատկությունների: Ձախ հավելումները և աջ ձվարանը առանց փոփոխությունների: Աջ արգանդափողը ամպուլյար հատվածում այտուցված, լայնացած 5-6սմ չափսի, կապտաբոսորագույն գույնի` մեռուկի օջախով (հին չզարգացող հղիություն): Կատարվեց աջ արգանդափողի հեռացում, որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը անցավ առանց բարդությունների: Հիվանդը դուրս գրվեց հետվիրահատական 7-րդ օրը բավարար վիճակում:
Եզրափակելով այս բացառիկ դեպքի նկարագրությունը, կարելի է ենթադրել, որ կնոջ օրգանիզմում հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացող հորմոնային տեղաշարժերը և ծննդաբերական կծկանքներով պայմանավորված մեխանիկական գործոնները նպաստել են հին չզարգացող հղիության վերադրսևորմանը, որը` կախված տվյալ օրգանիզմի առանձնահատկություններից, դրսևորվել է մեռուկային փոփոխությունների հետևանքով առաջացած սուր որովայնի պատկերով:
Գրականություն
- Давыдов А.И., Шахламова М.Н., Стрижакова М.А., Клиндухов И.А. Вопросы гинекологии, акушерства и перинатологии, 2003, т.2, 3, с. 45.
- U.S. Dept. of Health and Human Services. Ectopic pregnancy: United States, 1986. M.M.W.R. 38:1, 1989.
- De Cherney A.H., Nathan L. Current Obstetrics and Gynecology. Diagnosis and Treatment. Ninth Edition, 2003.
- Alsuleiman S.A., Grimes E.M. Ectopic pregnancy: A review of 147 cases. J. Reprod. Med., 27:101, 1982.
- Parente J.T., Levy J. et al. Cervical pregnancy analysis: a review and report of five cases, Obstet. Gynecol., 1983; 62: 79-82.
- Monteagudo A., Tarricone N.J., Tumor-Tritsch I.E., Lerner J.P. Successful transvaginal ultrasound-guided puncture and injection of a cervical pregnancy in a patient with simultaneous intrauterine pregnancy and a history of a previous cervical pregnancy, Ultrasound Obstet. Gynecol., 1996; 8: 381-386.
- Zahoor S., Hussain M., Yasmin H., Noorani K.J. Heterotopic pregnancy–outcome and manage-ment, J. Coll. Pysicians Surg. Pak., 2004 Aug; 14(8): 494-5.
- Handbook of Obstetrics and Gynecology. Ed. by C. Benson. Los Altos, California 94022, 1983, 259.
- Tal J., Hadad S., Gordon N. et al. Heterotopic pregnancy after ovulation induction and assisted reproductive technologies: a literature review from 1971 to 1993. Fertil. Steril., 1996; 66: 1-12.
19.04.2004 Կարդացեք նաև
16.02.2010
12.04.2009
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ